ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 10:30-ին՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ առաջին փուլով ընտրվելու համար նախագահի թեկնածուին անհրաժեշտ է 79 պատգամավորի ձայն, իսկ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները միասին 65-ն են: «Ծառուկյան» խմբակցությունը ևս կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին, իսկ սա նշանակում է, որ ընտրությունը կավարտվի մեկ փուլով: