Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը», — ասել է նա։
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Զախարովան այս կապակցությամբ նշել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու հարցում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։