Search
Close this search box.

ՌԴ-ի հետ «գույք պարտքի դիմաց» օբյեկտների թեմայով քննարկում եղել է. Փաշինյան

ՌԴ-ի հետ «գույք պարտքի դիմաց» օբյեկտների թեմայով քննարկում եղել է. ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե դժգոհություններ կան, որ ԵՄ-ի հատկացրած 270 մլն եվրոն քիչ է, այն դեպքում, երբ 2002թ.-ին «գույք պարտքի դիմաց» օպերացիայով ռազմավարական դաշնակից ՌԴ-ին 93 մլն դոլարի դիմաց տվել են 5 խոշորագույն ռազամավարական կարողությունները, որից միայն Հրազդանի ՋԷԿ-ը 1 մլրդ դոլարից ավելի արժե։

«Մեր խնդրանքը և կոչը եղել է այն, որ ոչ թե մենք հետ ենք ուզում վերցնել, ո՛չ, որ ներդրում արվի։ Այդ կարողությունների պոտենցիալը չի օգտագործվում, ուղղակի դռները փակած են, և մենք այս հարցը ՌԴ մեր գործընկերների հետ քննարկել ենք»,-ասաց նա։

Փաշինյանը խոսելով ԵՄ հատկացրած գումարից՝ նշեց. «ԵՄ հանդիպման ամբողջ օրակարգը նրա մասին է, որ ԵՄ-ն և ԱՄՆ պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք ՀՀ-ում և սրա, նրա ձեռքին չնայենք»։

Please enter a valid URL