Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չկա երաշխիք, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի՝ տարածքների հանձնումից հետո. Փաշինյան

Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այդ հատվածներում սահմանազատումը չի երաշխավորելու անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորելու է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում:

«Սա պետք է չեզոքացնենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի երաշխավորելու նաև, որ Հայաստանի տարածքի վրա հարձակում չի լինելու:

«Բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու սա պետք է չեզոքացնենք»,- նշեց նա:

Վարչապետն ասաց, որ Տավուշում սահմանազատումը չի երաշխավորելու, որ Ադրբեջանը կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները:

«Բայց նշված հատվածում սահմանազատումն իրականացնելուց հրաժարումը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքը, ու սա պետք է չեզոքացնենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Please enter a valid URL