Search
Close this search box.

Իսրայելը կպատասխանի Իրանի ցանկացած հարձակման՝ հարվածելով միջուկային օբյեկտներին

Իսրայելը կպատասխանի Իրանի ցանկացած հարձակման՝ հարվածելով միջուկային օբյեկտներին, գրում է The Sun թերթը՝ հղում կատարելով արևմտյան ծառայությունների ներկայացուցչին։

Հոդվածում ասվում է, որ Իրանում գտնվում են մի քանի միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ, ուրանի հանքեր և հետազոտական ռեակտորներ: Դրանցից մեկի վրա հարձակումը կարող է նշանակել հակամարտության աննախադեպ սրացում Մերձավոր Արևելքում։

Վերջին օրերին Իսրայելը ռազմաօդային ուժերի, մասնավորապես, տարբեր տեսակի կործանիչների և հեռավար գործողության անօդաչուների գաղտնի վարժանքներ է անցկացնում։

Please enter a valid URL