Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորների մի մասին դուրս հանեցին դահլիճից, մյուսների հեռախոսները հավաքեցին. փակ նիստ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն, չեն մասնակցի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով ԱԺ հրատապ քննարկմանը։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՔՊ–ից Դավիթ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Սեյրան Օհանյանը։ Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, ձեզ հարգելով, այնումանայնիվ, չեմ կարող օրենք խախտել, քանի որ հետո ինձ հարցեր կլինեն, թե ինչու են փակ նիստին մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն։ Խնդրում եմ նշածս պատգամվորներին լքել դահլիճը, իսկ հեռախոսները հանձնել կամ տանել սենյակ»,– հայտարարեց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ քննարկմանը հարակից զեկուցողներ կլինեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պատգամավորների ⅕–րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է նիստն անցկացնել փակ ռեժիմով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց` քանի որ այս հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ ու հրապարակային քննարկումները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ՀՀ անվտանգության տեսանկյունից, այդ պատճառով նիստը կլինի փակ ռեժիմով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ բոլորի մոտ կան բջջային հեռախոսներ, որոնք հակառակորդի կողմից գաղտնալսման վտանգ են ստեղծում։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բոլոր բջջային հեռախոսները ևս կհավաքեն։

«Հայաստան» խմբակցության քրատուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ փակ քննարկումը պետական գաղտնիքի հրապարկում չի նշանակում, ուստի հանրային հետաքրքրության այս հարցը պետք է քննարկվի բաց ռեժիմով։ Իրենց խմբակցությունը դեմ է քվեարկում փակ ռեժիմով անցկացմանը։

Please enter a valid URL