Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա, կոնսենսուս դեռ չկա»,– ասաց նա։
Գրիգորյանն ընդգծեց` մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող խոսել։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ են եկել` մասնակցելու սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստին, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։