Search
Close this search box.

Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սկսել վերջից․Օհանյան

Երեկ հնչեցին հայտարարություններ, որ սահմանազատումը Տավուշից սկսել առաջարկել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը, ես կարծում եմ՝ դա բացահայտ սուտ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Որովհետեւ սահմանազատումը նախ իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իրենք պետք է հասկանան, որ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավականին բարձր մակարդակի են եւ տարիների ընթացքում դրանք ձեւավորվել են հենց Տավուշի անվտանգությունն իրականացնելու համար:

Այդ գյուղերը հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ: Միաժամանակ, այդ տարածքում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Խոսել, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, երբ Ադրբեջանը այսօևր գտնվում է Հայաստանի տարածքներում շուրջ 200 քկմ զավթել է, խոսում է այն մասին, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է սահմանազատում ու սահմանագծում եւ գնում են միակողմանի զիջումների»,-ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, քանի որ դա միակողմանի պահանջ է։

 

Please enter a valid URL