Search
Close this search box.

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա. Փաշինյան

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տելեգրամ ալիքում հրապարակված տեսանյութում:

«Երբ որ մենք ասում ենք անվտանգություն, առաջինն ասում ենք բանակ։ Բանակը պետք է վերջում ասենք, որովհետև, երբ որ բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, և գործը բանակինն է։

Մենք ասում ենք, որ մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է կանգնենք մեր լեգիտիմության գծերի վրա, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է նա:

 

Please enter a valid URL