«Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը հայտնել է Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի արտասովոր ակտիվության մասին։
2024 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվության աճ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող Il-76MD ինքնաթիռը մի քանի թռիչք է իրականացրել Նախիջևանի և Բաքվի միջև։