Search
Close this search box.

ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշեց, որ խոսքը պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։

Օրերս արտգործնախարար Միրզոյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Դրանք են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացը և ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Please enter a valid URL