Search
Close this search box.

Տավուշցիների դուխին մատաղ, իրենց գլխարկին չի գրած «դուխով», այլ հոգում․ Սյունեցի ավագանու անդամ

Նորմալ է` երեկվանից կրակոց չկա։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու  «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ Հովսեփյանն Արավուսի բնակիչ է։

«Կուտակումներ այս քանի օրը չի եղել՝ կրակոցներից առաջ է եղել, շաբաթ օրվանից մի քիչ շուտ։ Կոռնիձորի տակից դեպի վերև ենք տեղաշարժեր նկատել՝ Աղավնոյի ձորով դեպի Արավուսի դիրքերի դիմաց։ Մեր տունն էլ 50-100 մետր է հեռու դիրքերից»,-ասաց Հովսեփյանը։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն ասում է, որ մարդիկ խուճապի չեն մատնվել, գոյւղերից դուրս գալու մասին չեն էլ մտածում։ 

Հարցին, Տավուշի ուղղությամբ ու Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն ի՞նչ նպատակ են հետապնդում, ասաց, որ պայմանավորում է մարդկանց վախեցնելով։

«Կրակում են, ասենք, որոշ մարդիկ վախից դուրս են գալիս՝ իրենց երեխաներին վերցնում, դուրս են գալիս։ Վախկոտ մարդը դուրս կգա՝ խելոք, հայրենասեր մարդը իր հողն ու ջուրը չի թողնի դուրս գա, անհարմար է, ես դավաճանություն եմ համարում նման երևույթները։ Բա իմ թոռները, երեխաներս ինձ հետ են ապրում, վերջին տունը ես եմ ՝ սահմանի բերանի ամենամոտ տունը ես եմ։ Բա ի՞նչ անենք, բոլորս երեխաներիս վերցնենք գնա՞նք»,-ասաց Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչներին, ասաց, որ խոնարհվում է այդ մարդկանց առաջ․ «Իրենց էդ դուխին մատաղ, որ այդպես կանգնած են իրանց հողին։ Գլխարկի վրա չի գրած դուխով, այլ հոգու մեջ»։

Արավուսում կամ Տեղ գյուղում ոչ ոք կրակոցներից հետո գյուղից չի հեռացել՝ սովորել են արդեն պատերազմական իրավիճակներին, տեղեկացրեց ավագանու անդամը։ Կապան համայնքի Ներքին Հանդի բնակչուհի տիկին Հասմիկն էլ ասաց, Ներքին Հանդում բոլորն իրենց տներում են, ամեն ինչ հանդարտ է։ Ցավոք, ստիպված են համակերպվել թշնամու զինվորների կողմից գրեթե շրջափակման մեջ լինելու իրողության հետ, սակայն պատրաստ են նաև այդ պայմաններում ապրել իրենց հողում։

Հիշեցնենք, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։ 45 -00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։ 45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ)։

hraparak.am

Please enter a valid URL