Ուժայինները ձերբակալել են հինգ խաբեբաների, որոնք ներգրավված են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսաստանցներից դրամական միջոցների հափշտակման մեջ, ասվում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Այս կերպ ստացված միջոցները ֆինանսական գործարքների շղթայի միջոցով կուտակվել են ուկրաինական բանկերում և ուղղվել Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրա հետ միաժամանակ օտարերկրյա բանկերի միջոցով վճարվել է կապի ծառայությունների և խարդախների սարքավորումների համար: Նախնական տվյալներով՝ կապի միայն մեկ հանգույցի օգտագործմամբ Ռուսաստանի քաղաքացիներից ավելի քան յոթ միլիարդ ռուբլի է հափշտակվել:
Ուժայինները առգրավել են համակարգիչներ և կապի միջոցներ, փող և թվային ակտիվներ, թանկարժեք իրեր և շքեղության առարկաներ, արգելանքներ են դրվել շարժական և անշարժ գույքի օբյեկտների վրա:
Ընդհանուր առմամբ բացահայտվել և ձերբակալվել է նշված խմբի հինգ մասնակից, նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով («Խարդախություն»), և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պատմել է, որ միջազգային քրեական սխեման գործում էր 2022 թվականից։ Հանցագործներն ապահովում էին հատուկ սարքավորումների աշխատանքը, որը թույլ էր տալիս արտասահմանից զանգահարող խաբեբաների համարները փոխարինել ռուսականով։