Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ․ «Ամերիաբանկը» վաճառվեց

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։

«Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ շուրջ 1 ամիս հայտնի դարձավ, որ բանկի բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը, բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»։

Այդպիսով, ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են՝ 79 բաժնետոմս կամ մոտ 60 %.

2․Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,
3․Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:

Please enter a valid URL