Search
Close this search box.

ԵԽ գլխավոր քարտուղարը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԱԳՆ շենք մտավ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերի ներքո։

Բողոքի ակցիայի մասնակիցները անգլերեն լեզվով հայտարարեցին բոլոր քաղբանտարկյալների անունները։ Նրանք նաև բացականչում էին Բաքվի բանտում պահող Արցախի Հանրապետության պաշտոնյաների և զինվորականների անունները՝ կոչ անելով վերջ տալ երկակի ստանդարտներին։

Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։

Please enter a valid URL