Search
Close this search box.

Սիրելի՛ մայրեր, մեծ է Ձեր դերը հայ ինքնության գործում, հետևաբար անխուսափելի նետված մարտահրավերների հաղթահարումը. Սուրեն Պետրոսյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է այս օրերին Ոսկեպարում բնակություն հաստատած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Մեզ համար այս տոնը նշանավորվում է, հատկապես հայ մայրերի՝ պատմականորեն ունեցած առանցքային դերով ու նշանակությամբ:
Սերունդների ապագան մայրերի ձեռքում է, նրանց է վստահված ոգով ուժեղ և մտքով զորեղ սերունդների կրթությունը:
Սիրելի՛ մայրեր.

Այսօր, հատկապես, մեծ է Ձեր դերը հայ ինքնության՝ մեր տեսակի ճանաչման և ուժի գիտակցման գործում, հետևաբար անխուսափելի է մեզ նետված մարտահրավերների հաղթահարումը:

Սիրելի մայրե´ր, հավերժ շնորհակալ ենք ձեզ:

Please enter a valid URL