Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել

Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում: Հայտնում է shamshyan.com կայքը։

Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ անհայտ հանգամանքներում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ընկերների ուղեկցությամբ անհայտ հասցեից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և նա նաև վնասվածք ունի «կրծքավանդակի բեկորային հրազենի վիրավորում»։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ս.-ն է, ում հիվանդանոց են տեղափոխել նրա ընկերները, ովքեր էլ հիվանդանոցում իրենց ընկերոջը փրկող բժիշկների նկատմամբ ագրեսիվ վարք են դրսևորել։

Ոստիկանները ժամեր անց պարզել են, որ նույն օրը 22:30-ից 22:50-ն ժամանակահատվածում Շիրակի փողոցի թիվ 35 շենքի բակում Երևանի բնակիչ 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել Ստեփան Ս.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։

Please enter a valid URL