Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ 4500 դեղամիջոցից 2500-ը բաց է թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ.«Դեղատոմսերով բաց են թողնվելու այն դեղերը, որոնք պարունակում են հոգեմետ միջոցներ, թմրանյութեր: Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ պոլիկլինիկայի աշխատակից, այլ՝ այն բուժող բժիշկը, որը հոգում է հիվանդի կարիքները»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը՝ համոզված լիբելով, որ այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո: «Ես կարծում եմ, որ հիմնական դժգոհությունները պայմանավորված են անտեղյակությամբ»: