Forbes-ը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվանել է աշխարհի ամենահզոր կին:
Թվում է, թե նա կմնա Եվրահանձնաժողովի ընդմիշտ ղեկավար։ Նրա կարիերայի համար միանգամից երեք ճգնաժամ է եղել ՝ Բրեքսիթը, Քովիդը եւ Պատերազմը։ Շատերը կարծում են, որ նա չի հաղթահարել դրանք:
65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից, և, կարծես, կպահպանի այդ պաշտոնը ևս հինգ տարի: Նախորդ տարի, մարտի 7-ին Բուխարեստում կայացած համագումարում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) նրան կրկին առաջադրել է որպես իր թեկնածու: Արդյոք ֆոն դեր Լայենը կմնա Եվրահանձնաժողովի ղեկավար, հայտնի կդառնա այս տարի հոկտեմբերին։
Forbes-ը նրան անվանում է աշխարհի ամենահզոր կին, իսկ եվրոպացի դիվանագետներն ասում են, որ նա ավելի ու ավելի է իրեն թագուհու պես պահում:
The Guardian-ը կարծում է, որ Եվրոպան վերջապես կպատասխանի հայտնի հարցին, որը վերագրում են ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերին.
«Ո՞ւմ կարող եմ զանգահարել, եթե ցանկանում եմ խոսել Եվրոպայի հետ»: