Search
Close this search box.

Դուք ծնել եք հերոսներ, որոնց շնորհիվ այսօր մեր պետությունը շարունակում է գոյություն ունենալ. Արշակ Կարապետյանի ուղերձը

Սիրելի կանայք, մայրեր, հարգելի´ քույրեր.

«Համահայկական ճակատ» շարժման և «Համահայկական ճակատ» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։

Դարեր ի վեր հայ մայրերը մեր հայրենիքի համար օրհասական պահերին, պատերազմական ժամանակներին եղել են կարևորագույն հիմնասյուն։ Դուք ծնել եք հերոսներ, որոնց շնորհիվ այսօր մեր պետությունը շարունակում է գոյություն ունենալ։ Ձեզնով է սկսվում կյանքը, և հենց Դուք եք մեր պետականության պահապանը, մեր պետականության ապագան կերտողները։
Առողջություն, երջանկություն եւ մայրության բերկրանք եմ մաղթում Ձեզ՝ հանուն մեր ընտանիքների եւ հայրենիքի շենացման։
Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:

«Համահայկական ճակատ» շարժման և «Համահայկական ճակատ» կուսակցության առաջնորդ՝ Արշակ Կարապետյան

Please enter a valid URL