Search
Close this search box.

Շնորհակալությունս եմ հայտնում մեր հերոսածին մայրերին. Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա՝ ապրիլի 7-ի կապակցությամբ

Սիրելի կանայք, սիրելի մայրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Մայր լինելը մեծ երջանկություն է և ահռելի պատասխանատվություն, անվերջանալի աշխատանք և անշահախնդիր հոգատարություն։

Դուք բացում եք մեզ համար այս գեղեցիկ և զարմանալի աշխարհը, սովորեցնում կյանքի իրական արժեքները՝ մեզ դաստիարակելով բարի, արժանի և հայրենասեր: Մայրական սերը աջակցում է մեզ հաղթահարել դժվարությունները և հասնել հաջողության:

Սիրելի մայրեր, անսահման շնորհակալ ենք ձեզ ձեր նվիրվածության, ջերմության, ըմբռնման, աջակցության, խիստ դաստիարակության համար, որից մեծապես կախված է ոչ միայն ընտանիքի, այլև ողջ երկրի ապագան:
Շնորհակալությունս եմ հայտնում մեր հերոսածին մայրերին։ Շնորհակալություն ձեր որդիներին հայրենասեր դաստիարակելու համար։
Կրկին անգամ շնորհավորելով ՝ իմ ամբողջ սրտով բոլոր մայրերին մաղթում եմ առողջություն, ընտանեկան բարեկեցություն, երջանկություն։

Please enter a valid URL