Search
Close this search box.

Չկրակելու, նահանջելու մասին լուրերը կեղծիք են․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ 3-րդ բանակային կորպուսի աղբյուրները հայտնել են, որ չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու, դիմադրություն ցույց չտալու մասին լուրերը բացահայտ կեղծիք են։ Զինված ուժերին հրամայված է կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Նշենք, որ շրջանառվում են տեղեկություններ, իբր ԶՈՒ-ին չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու հրաման է տրվել։

Please enter a valid URL