Search
Close this search box.

Ինչ է կատարվում Մովսես գյուղում․ նոր տեղեկություններ

«Ադրբեջանական զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Տավուշի Մովսես գյուղի դիրքերի եւ բնակավայրի ուղղությամբ»,-այս մասին «Հրապարակ»-ին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան ավտոմատով տարբեր ինտենսիվությամբ կրակել են Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ։ Մովսես գյուղում ավելի մեծ ինտենսիվությամբ է եղել, կրակել են գյուղի ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, վիրավորներ, զոհեր չկան։ Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիեւը սադրանքների կդիմի։ Սա նաեւ հոգեբանական ճնշում է հայկական կողմի վրա, որպեսզի կարողանան ստանալ Տավուշի 4 գյուղերը»,-ասաց նա։

Please enter a valid URL