Այսօր Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի նկատմամբ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով հարուցված գործը:
«Իմ դեմ քրեական գործեր են հարուցել, որովհետև իմ տեսակի դեմ գործ ունեն, իմ տեսակը, որը հայրենասեր է, հավատք ունի, խիղճ ունի, չի կոտրվի»-, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին Վարդան Ղուկասյանը։
Հարցին՝ ինչո՞ւ պետք է իրեն քաղաքական հետապնդման ենթարկեին, եթե 2018-ին հրապարակում կանգնել, գոռում էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես էի ասում, ճիշտ է, լավ էի անում, շատ լավ եմ արել, չեմ էլ վախենում ոչ մեկից։ Բայց եթե հանկարծ ինձ նորից սպանություն դնեն՝ ինձ, տղայիս, մյուսին, կասեմ՝ ով է դա անողը։ Շատ լավ եմ արել, դեմ եմ, էսօր էլ եմ դեմ նմանատիպ մարդկանց: Էսօրվա ղեկավարին էլ եմ դեմ ու էդպես շատերին եմ դեմ: Ես ուզում եմ, որ երկրում իրոք հավատացյալ, խիղճ ունեցող էնպիսի մարդիկ լինեն, որ իրոք ժողովրդին տեր ու տիրական լինեն»:
իսկ թե ով է իրեն սպառնում, պատասխանեց, որ չի ասի։