Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնել են ՊՆ-ից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցին հղումով հայտնել էինք, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են։