Search
Close this search box.

Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն

Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար»,- ասաց նա։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։

«Մենք այստեղ ենք` արտահայտելու անդրատլանտյան աջակցություն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի համար»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։

Էնթոնի Բլինքենը նշել է՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան էական է անվտանգության ու բարգավաճման համար։
«Սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» առաջարկը։ Տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս` նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հաղորդակցություններով»,- ասել է նա։

Please enter a valid URL