Բրյուսելում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որը նախնական տվյալներով տևելու է շուրջ 1 ժամ:
Այս պահին կողմերը հանդես են գալիս հայտարարություններում:
Ավելի ուշ Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի «Եվրաջասթ» համաձայնագիրը: Այն ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թի-խելտը և Արդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյն-դերսը: