Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սենատորներ Էդ Մարքեյը, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլսն ու Գերի Փիթերսը կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Բայդենի և Հարիսի վարչակազմի անկարողությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին՝ Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և Արցախի քաղաքական առաջնորդներին կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարում է խաղաղությանն ուղղված ջանքերը, այլև ահագնացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրենը Արամ Համբարյանը։
Նամակում, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Արցախում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, նշվում է Բայդենի վարչակազմի վճռականության անհրաժեշտությունը՝ պաշտպանելու միջազգային երաշխիքներով իրենց տուն վերադառնալու հայերի իրավունքը։
Իրենց նամակում սենատորները նշել են, որ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ վարչակազմի բանակցություններում բանտարկյալների ազատ արձակումը պետք է լինի նախապայման կամ առնվազն ցանկացած խաղաղության պայման»։