Search
Close this search box.

Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota»-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

Հետաքրքիր է՝ արդյոք տրոլեյբուսի վարորդը երթուղի դուրս գալուց առաջ բուժզննում անցել է, թե ոչ:

Please enter a valid URL