Search
Close this search box.

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ

ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ էլ վիրահատվել է։

«Սստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – ասել են Իջևանի ԲԿ-ից։
Նշվում է, որ զինծառայողը տեղափոխվել է Երևան`«Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Դեպքի մասին մանրամասներ իմանալու համար դեռ չի հաջողվում կապ հաստատել ՊՆ–ի լրատվական ծառայության հետ։

Please enter a valid URL