Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը խոսել է ՌԴ-ից և Ադրբեջանից հնչող մեղադրանքների մասին

Բրյուսելի օրակարգը ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ օրակարագին։ Մենք տարածաշրջանային հարցեր Բրյուսելում չենք քննարկելու։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մանրամասներ հայտնելով ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումից․

«ՌԴ-ից և Ադրբեջանից մեղադրում են, թե անվտանգության պակտ պետք է ստորագրվի, բայց այդպիսի օրակարգ չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպման նպատակն այս ընթացքում քննարկված օրակարգային բոլոր հարցերն առաջ մղելն է։ Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են»,- նշել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Please enter a valid URL