Search
Close this search box.

Դաշնակցական նախարարների գլխին սև ամպեր են կուտակվել

Օրերս  տարբեր լրատվամիջոցներով լուրեր էին տարածվել, որ Տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի և ԱԺ ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանի տարաձայնություններ կան, ըստ լուրերի՝ դա  պայմանավորված է առաջիկա նոր ձևավորվող կոալիցիայի և պորտֆելների տեղաբաշխման շուրջ: Սակայն սա դեռ ամենը չէ,  վարչապետ Կարեն Կարապետյանը՝  կառավարության նիստերի ժամանակ, մշտապես իր խոսքով և պահվածքով հաճախ  բարձրաստիճան այրերին ցույց է տալիս «իրենց տեղը»:

Մասնավորապես՝ 2016 թվականին Արծվիկ Մինասյանը,  երբ դեռ նոր էր  նշանակվել Էկոնոմիկայի նախարար, նրան  հանձնանանրված էր մեկ ամսյա ժամկետներում հանդիպել  գործարարներին ՝ լսել նրանց խնդիրներն ու համապատասխան առաջարկություններ իրականացնել  հայրենական արտադրությունը զարգացնելու նպատակով: Վարչապետի հանձնարարկանից  հաստատված ժամկետի մոտավոր ավարտին՝  հերթական կառավարության նիստին, երբ Կարեն Կարապետյանը  Ա. Մինասյանից հետաքրքրվեց գործընթացների մասին՝ վերջինս պատասխանեց, թե  տեղյակ չէ, իսկ ժամկետների հետ կապված պատասխանեց, որ տասնօրյա  ժամկետում գործարարներին  կտեղեկացնի:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախարարն  իր սեփական բիզնես հետաքրքրություներն ունի Իջևանի նախկին ջրերի գործարանում, իսկ իր առանձնատան բակում, ըստ որոշ տեղեկությունների,  «խնամքով տեղափոխում է»   հայրենական անտառների էկզոտիկ ծառեր: Ինչևէ, հնարավոր է՝ նախարարն ավելի շատ աշխատանքային ժամեր տրամադրում է  իր բիզնեսին և անձնական նախասիրություններին,  քան թե գերատեսչությանը: Այդ են վկայում   բնապահպանության նախարար դարձած Արծվիկ Մինասյանի գործելավոճից  հրդեհված    աննախադեպ խոշոր չափերի հասնող «Խոսրովի արգելոցը»-ի տարածքը: Մինչ այսօր փորձագիտական եզրակացություն չկա, իսկ մեղավորները անպատիժ են , բայց մի բան ակնհայտ պարզ է, որ արգելոցում ապօրինի գործողություն է  իրականցվել. Ուրցաձորի բնակիչներից շատերն ու փրկարարները  ականատես են եղել , որ արգելոցում խոտհնձիչ դիզելային վառելիքով օգտագործվող մեքենա են տեսել աշխատելիս, որը խստիվ արգելվում է: Բայց գերատեսչության ղեկավարը հավանաբար իր բիզնեսի ու անձնական գործերի հետևանքով շատ ժամանակ չունի, որ արգելոցի  խնդիրներով զբաղվի, իսկ իր անգործությունն արդարացնելու նպատակով հաճախ մեղավորներ է փնտրում , մասնավորապես՝ հասարկության աչքերին «փոշի ցանելու»  նպատակով վերջերս մեծ աղմուկ հանեց անտառտնտեսությունների  մի շարք ղեկավարների պատժելով՝ տարբեր չափի տուգանքներ նշանակելով: Այս ճանապարհով շատերն են անցել ուժեղ ու լավ ղեկավարի համբավ ձեռք բերելու համար, որ հնարավորության սահմաններում առջիկա ձևափոխվող կառավարության շեմում տեղ ապահովեն, բայց մինչ օրս կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ ոչ մի  խրախուսական նկարագրության վերջինս չի արժանացել, հակառակը՝ վարչապետը օրերս հերթական կառավարության նիստի ժամանակ  հերթական դիտողություններն արեց Արծվիկ Մինասյանին: «Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ , որ յուրաքանչյուր տարի բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ  պիտի անի, պարզ չէ ու  դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն ՝ ֆիքսում ենք , որևէ բան չէնք անում , հաջորդ տարի էլ ֆիքսում ենք  ու ոչինչ չենք անում : Այդ  իսկ պատճառով , պարոն Մինասյան , հստակ ձևակերպե՛ք», -ասաց նա:

Վարչապետի և Արծվիկ Մինասյանի միչև  լարված  հարաբերությունները,   ինչպես նշեցինք ակնհայտ տեսանելի էր դեռ  Էկոնոմիկայի նախարար եղած ժամանակներից: Իսկ օրերս մենք ականատես եղանք մեղադրական շեշտադրումներով վարչապետի նկատողությանը, որը չի բացառվում  կապված է Արծվիկ Մինասյանի  աշխատաոճի հետ, ով փորձում է  ծագած խնդիրների դեպքում  մի խումբ մարդկանց մեղադրելով՝  արդարանալ:

Կարինե Սարգսյան

Please enter a valid URL