2016 թվականին Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, և հրավիրել եմ ղեկավարությանը, ես Ազգային ժողովի պատգամավորներին կշտամբել եմ՝ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։ Իրենք ինձ հարցրել են՝ ես ինչպես պետք է ավարտվեն այդ բանակցությունները և ընդհանրապես ԼՂ-ի ճակատագրի հետ։ Ես ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, Ադրբեջանը պետք է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին վերադարձնեն ադրբեջանական 5 շրջանները»,- նշեց նա։
Հարցին՝ ինչո՞ւմն էր նրանց թուլակամությունը, երրորդ նախագահը պատասխանեց․ «Մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ կային։ Իրենք ինձ հարցրել են՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ մենք պիտի հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլոր հավաքվեք Երևան, և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»»։