Ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, Armenia Marriott հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։
Նշենք, որ կուսակցության հիմնադիրը նույնանուն շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ֊մայոր Արշակ Կարապետյանն է։ Վերջինս համագումարին կներկայացնի կուսակցության հիմնադրման նպատակները։ Կարապետյանը նախօրեին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ովքեր պատրաստ են շենացնել այն, միանալ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, համախմբվել և միասին քննարկել, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան։