Search
Close this search box.

Մենք պատրաստվում ենք վաղը Բրյուսելում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել. ԵՄ դեսպան

Երբևիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ՝ ԵՄ և Հայաստան երկխոսության համար, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Այս մասին Ազգային ժողովում հրավիրված «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով լսումերին ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Մեր գործընկերության գործընթացն սկսվել է դեպի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի շրջանակներում՝ փետրվարին։ Եվ սա հետևում է Գրանադայի հանդիպումների արդյունքներին, փաստահավաք առաքելությանը, որը մենք ունեցել ենք անցած տարվա նոյեմբերին»,-ասել է նա:

Վերջինիս խոսքով՝ Եվրախորհրդի կողմից հանձնարարություն էր տրվել առաջարկություններ ներկայացնել Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման համար՝ բոլոր ուղղություններով:

«Սա հանձնագիրն է, որի շուրջ մենք հիմա աշխատում ենք։ Մենք ակնկալում էինք, որ նոր գործընկերության օրակարգը կթարմացնի գոյություն ունեցող գործընկերության առաջնահերթությունները, որոնց շուրջ համաձայնության էինք եկել 2017թ., նաև զարգացնելով CEPA համաձայնագիրը, ինչպես նաև հիմնվելով Հայաստանի մասնակցությանը արևելյան գործընկերության ձևաչափում»,-նշել է նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի նկատմամբ այս նոր օրակարգը հիմնված է անցյալի համագործակցության վրա, բայց ավելի շոշափելի:

«Երբ մենք աշխատում ենք նոր օրակարգի շուրջ, մենք պարապ չենք, ձեռներս ծալած չենք։ Աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում։ Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլորը համաձայն են, որ երբևէ այսքան դինամիկ գործընթաց չի եղել երկկողմ երկխոսության համար, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար։ Հատկապես կցանկանամ նշել ԱԳ նախարար Միրզոյանի ներկայությունը Բրյուսելում՝ անցած տարվա վերջին գործընկերության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև պետք է նշեմ բարձր մակարդակի հանդիպումների մասին, որը տեղի կունենա վաղը՝ Բրյուսելում»,-ասել է Մարագոսը։

Please enter a valid URL