Իսրայելում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի անհապաղ հրաժարականի պահանջով։ Ցուցարարները պնդում են, որ երկրի ղեկավարությունը պետք է անհապաղ գործարք կնքի ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ։
Ավելի ուշ ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներով մոտեցել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրին։
Միջադեպը զայրացրել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին, ով ասել է, որ Նեթանյահուն բավարար չափով պաշտպանված չէ։
«Պահանջում եմ, որ Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունն (ԻԱԸԾ) անհապաղ արթնանա և լրջորեն վերաբերվի Իսրայելի վարչապետի և նրա ընտանիքի անվտանգությանը։ Իրավիճակը, երբ հազարավոր մարդիկ ներխուժում են վարչապետի տան տարածք, իսկ ԻԱԸԾ-ն աչք է փակում դրա վրա, անընդունելի է»,- վրդովվել է Բեն-Գվիրը։