Search
Close this search box.

Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր

Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։ X-ի իր էջում այս մասին գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։

«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։
Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:

Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։

Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:

Please enter a valid URL