Search
Close this search box.

«Բայց ինչո՞ւ էր որդիս էդքան տխուր». Սարգիս Քլոյան

Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներով պատկերել է մարտիմեկյան ողբերգությունը, որը խլեց 10-ը կյանք:Նկարների մեջ,սակայն Առաքել Սեմիրջյանը առանձնացրել է Քլոյանի նկարը.
«Այս նկարը առանձին եմ դնում, քանզի իմ գտած ամենաարժեքավոր ու ողբերգական նկարն է: Շուրջ 10 տարի ես փնտրել եմ Մարտի 1-ի զոհերից որևէ մեկի նկար, ով մասնակցել է 2008 թվականի փետրվարյան հանրահավաքներին: Ու 10 տարի անց ես գտա Գոռ Քլոյանի նկարը Ազատության հրապարակում, փետրվար 9-ի հանրահավաքին մասնակցելիս, սպանվելուց ուղիղ երեք շաբաթ առաջ: Ենթադրում եմ, որ սա իր կյանքի վերջին նկարն է:
Անմիջապես զանգեցի Գոռի հորը՝ Սարգիս Քլոյանին ու նկարը ստանալուց հետո միակ բանը, որ նա ասաց.«Բայց ինչո՞ւ էր որդիս էդքան տխուր»:

Please enter a valid URL