Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։