Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» — «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային և խաղաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագած ֆուտբոլասերին։ Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարը։
«Խաղադաշտից հեռացած վերջին ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն էր, ով իր խաղաշապիկը նվիրեց տրիբունայում կանգնած հայ երկրպագուին»,-ասվում է Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջի հրապարակման մեջ։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։