Search
Close this search box.

Թուրքիայում шհшբեկչություն էին ծրագրել

Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են Տաջիկստանի մեկ քաղաքացու և Ղրղզստանի քաղաքացիություն ունեցող մեկ կնոջ։

Քննչական մարմինների տվյալներով՝ ձերբակալված տղամարդը «Իսլամական պետության» անդամ է, իսկ Ղրղզստանի քաղաքացի կինը եղել է նրա հանցակիցը, ավելի վաղ վերջինիս արտաքսվել են հայրենիքից, հայտնել է Hurriyet-ը։

Ըստ թերթի, իրավապահները երկուսին էլ բերման են ենթարկել Պենդիկ թաղամասի բնակարաններից մեկից։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ժանդարմերիայի համազգեստ, ոստիկանական ժիլետ ու գլխարկ, ինչպես նաև զենքեր։ 

Կասկածյալները, ենթադրաբար, մտադրություն են ունեցել փախչել ահաբեկչություն կատարելուց հետո։
Թե կոնկրետ որտեղ են ծրագրել ահաբեկչություն իրականացնել ձերբակալվածները, չի նշվում։ Այժմ հետաքննությունը պարզում է, թե Տաջիկստանի քաղաքացին կոնկրետ ում հետ է կապվել Իսլամական պետության հետ։ Հայտնի է, որ տղամարդու ծածկանունը Աբու Իսմայիլ էր, նա երկար ժամանակ ահաբեկիչների թվում էր։

Please enter a valid URL