Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կրթության և գիտության նախարարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». Գագիկ Համբարյան

Զարմանահրաշ գերատեսչություն է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ…Միայն այս գերատեսչությունից կարելի էր նույն հարցի վերաբերյալ տարբեր պատասխաններ ստանալ…Խոսքը վերաբերվում է Շիրակի պետհամալսարանում փետրվարի 12-ին տեղի ունեցած որոշ ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններին, որոնք ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը անցկացրել էր բուհի կանոնադրության որոշ կետերի կոպիտ խախտումով…Այդ հարցի վերաբերյալ մենք՝ Գ.Համբարյանը և Հ.Խորիկյանը դիմել էինք ԿԳ նախարարին…Հետագայում պարզվեց,որ նույն հարցի վերաբերյալ ԿԳ նախարրաություն էին դիմել նաև որոշ ԶԼՄ-ներ,այդ թվում նաև Գյումրիում հրապարակվող  «Ասպարեզ» օրաթերթը, ում  «բախտը բերել» էր. ԿԳ նախարարությունը առաջինը հենց նրաց էր պատասխանել փետրվարի 20-ին ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազի ղեկավար Նաիրի Հարությունյանի անունից, կատարող՝ Հ․Տոնոյան(լուսանկար)… Սույն անձանց կողմից պատրաստված պատասխանը ուղղակի ցնցող էր…Կրթական ոլորտի ներկայացուցիչները Սահակ Միանսյանի հանցանքը օրինականացնելու նպատակով ընտրողաբար էին մեկնաբանել բուհի կանոնադրության դեկանների ընտրության կարգին վերաբերող կետերը և մոռացել էին 98 հոդվածի 3-րդ կետը… Ըստ այդ հոդվածի համապատասխան կետի՝ ֆակուլտետի խորհուրդը սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի ընտրություն…Սակայն Լևոն Մկրտչյանի աշխատակազմի ղեկավարը չէր մոռացել նաև ամբողջությամբ մեջբերել 102-րդ կետը՝դեկանն ընտրվում է գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով։ Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն…Այո՛,ճիշտ եք կարդացել՝դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն,որի մասին մենք բարձրաձայնում ենք և որը մեջբերեց նաև ԿԳ նախարարի աշխատակազմի ղեկավարը…Այսինքն,ԿԳ նախարարության բարձրապաշտոնյան ակամայից ընդունեց, որ իր պատրոնի ընկերը՝կրթական գործի Կոլումբոս ռեկտորը կոպտորեն խախտել է ՇՊՀ կանոնադրությունը…
Այս փաստը բարձրաձայնելուց և իմ կողմից այս թեմային վերաբերող մի քանի հարցազրույցներից հետո ԿԳ նարարությունը մեր դիմումից 22 օր անց՝փետրվարի 28-ին ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի անունից,չզարմանաք,մի այլ պատասխան է ուղարկել մեզ…
Հիմա էլ Լևոն Մկրտչյանի ենթական արդեն  «մոռացության» մատնեց ՇՊՀ կանոնադրության երկու կետերը՝ 98.3 և 102-ը (լուսանկար)…Այսինքն, թողեցին այն ինչ իրենց պետք է…
ԿԳ նախարարության պատասխաններում հղում է արվում նաև 2017 թ-ի ապրիլի 11-ի գիտական խորհրդի նիստում հաստատված  «ՇՊՀ դեկանի ընտրության»,  «ՇՊՀ ամբիոնի վարիչի ընտրության» կանոնակարգերի և մրցույթների իրականացման այս կարգերի համապատասխանության վրա:
ԿԳ նախարարին տեղեկացնենք, որ գիտխորհրդի այդ որոշումը ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է, քանի որ խախտում է բուհի կանոնադրությունը,իսկ ավելի կոնկրետ՝98 հոդվածի 3-րդ կետը, որի մասին ԿԳ նախարարության պաշտոնյաները չգիտես ինչու միշտ  «մոռանում» են…
Իր այս պատասխանով,ԿԳ նախարի տեղակալը տարրական հիմար վիճակի մեջ է դնում ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարին…Ամո՛թ է պարոն Մկրտչյան, սա Հայաստան երկիրն է,այլ ոչ թե Ձեր դուքյանը…Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ նույն հարցին վերաբերող երկու տարբեր պատասխաններ եք տալիս…
Լևոն Մկրտչյանը ԱԺ-ում փետրվարի 28-ին ելույթ ունենալով մեզ խորհուրդ տվեց իր հովանավորյալ Սահակ Մինասյանի թույլտրված անօրինականությունների համար դիմել դատարան…Հետաքրքիր է, ի՞սկ ԿԳ նախարարն ինչի՞ համար է,որ մենք կրթությանը վերաբերող տարրական հարցերի համար պետք է դատարան դիմենք…Չգիտեի, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը իր պարտականությունները դրել է դատավորների վրա, իսկ ինքն էլ պատրաստվում է մեծ շոում ծրագրի Շիրակի պետհամալսարանում…
Հ.Գ.Ինչպես կասեին՝  «Կրթության և գիտության նախարարությունում  «շունը տիրոջը չի ճանաչում»»…

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL