«Համահայկական շարժման» առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է եկել կոչով.
«Կոչ եմ անում դառնալ մեկ բռունցք, լինել միասնական, որովհետև միայն միասնությամբ մենք կարող ենք մեր հայրենիքը դուրս բերել այս ծանր իրավիճակից։ Մենք պատրաստ ենք լսել յուրաքանչյուրին, աշխատել յուրաքանչյուրի հետ, ի կատար ածել պետականության պահպանմանն ուղղված բոլոր առաջարկությունները, ուստի սպասում ենք Ձեզ, ապրիլի 5-ին Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։ Ի գործ»։