Search
Close this search box.

Մանկամտություն է հավատալ, թե Բաքվի վարչախումբը երբևէ կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ոսկանյան

Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը երբևէ կճանաչի Հայաստանի Հանրապետության որևէ տարածքային ամբողջականություն, և կհաստատվի, իբր, հավերժ խաղաղություն։ Այս մասին գրել է իանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Պատրանքներից պետք է հնարավորին արագ ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը, որովհետև, հակառակ դեպքում, մենք հնարավորություն ենք տալու բարբարոսներին հասնելու իրենց կողմից առաջ մղվող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի», Աստված մի արասցե, քայլ առ քայլ իրականություն դառնալուն։

Ուզո՞ւմ եք իմանալ, թե մոտավորապես ի՞նչ կլինի Հայաստանում այդ պարագայում։

Կարդացեք այս գրառմանը կից՝ 1939թ. «Ավանգարդ» թերթի նյութը այժմ Արարատի մարզում գտնվող հինավուրց հայկական Հորթում գյուղում տիրող բարքերի մասին, նույն այն գյուղում, որտեղ կան 9-րդ դարից թվագրվող հայկական քաղաքակրթական հուշարձաններ և որը սակայն հայաթափումից հետո ինչ-որ ժամանակ բնակեցված էր բարբարոսներով»։

Please enter a valid URL