Search
Close this search box.

Հռոմի պապը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման օգտին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական «Urbi et Orbi» (քաղաքին և աշխարհին) օրհնության ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների, հայտնում է Vatican News-ը։

Լրատվամիջոցի հաղորդմամբ, Հռոմի պապը հանդես է եկել հօգուտ նրա, որ «միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնեն տեղահանվածներին, հարգեն տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և որքան հնարավոր է շուտ հասնեն վերջնական խաղաղության համաձայնագրին»։

«Թող հարություն առած Քրիստոսը բացի հույսի ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի այլ մասերում տառապում են բռնությունից, հակամարտություններից, պարենային անապահովությունից և կլիմայի փոփոխության հետևանքներից»,- ասել է Հռոմի պապը։

Please enter a valid URL