Հանրապետության տարածքում` մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+15,
Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+21,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+17։