Search
Close this search box.

ՖՈՏՈ. Տեղի է ունեցել 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հnգեհшնգստի արարողությունը

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել 35-ամյա հայազգի Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը: Կարեն Ենգիբարյանը մահացել է Ռուսաստանի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց:

Ըստ տեղեկությունների՝ նա «Կրոկուս» էր գնացել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել էր շենք և օգնել մարդկանց տարհանվել։

Նա մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, իր բաճկոնը տվել էր ուրիշներին` օգնելու համար և մրսել էր։

Երբ Ենգիբարյանը տուն էր գնացել, նրա ինքնազգացողությունը վատացել էր, իսկ երկրորդ օրը կինը շտապօգնություն էր կանչել։

Նա մահացել է հիվանդանոցում։

Please enter a valid URL