Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են Ռուսաստանի եւ Իրանի հետ հակամարտության համատեքստում։ Այս մասին հայկական 24 News ԶԼՄ-ի հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուս դեսպանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին հարցը։ Հայտարարությունն այն մասին էր, որ ՀՀ ղեկավարությունը, «հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը, գիտակցաբար փորձում է խարխլել հարաբերությունները ՌԴ-ի հետ»։
«Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ է ասում մեր արտաքին գործերի նախարարը, ես կարծում եմ, որ նա արտաքին գործերի նախարար է եւ գիտի, թե ինչ է ասում։ Ուստի այստեղ ես լրացուցիչ ինչ-որ մեկնաբանություններ չէի անի նախարարի խոսքերի վերաբերյալ։ Կարծում եմ, որ ահա այս խոսքերը, ինչպես ես գնաահատում եմ, իսկապես շատ խոր մտահոգության արտահայտություն են այն մասին, թե ինչ է տեղի ունենում այժմ մեր հարաբերություններում, եւ մտահոգություն դրանց ճակատագրով։ Որովհետեւ մենք հասկանում ենք, ցավոք, որ մեր հարաբերություններն այժմ դառնում են ավելի լայն դիմակայության առարկա։ Դա չի թաքցնում այդ նույն Միացյալ Նահանգները»,- ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ նա քանիցս հիշատակել է ԱՄՆ պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք ասում են, որ «Միացյալ Նահանգները Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է հենց Ռուսաստանի, Իրանի հետ հակամարտության համատեքստում»։
«Շատ վատ է, շատ վտանգավոր։ Դա իսկապես այն է, ինչը կարող է իրական վնաս պատճառել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից չկա բավական քաղաքական կամք, որպեսզի պաշտպանի մեր հարաբերությունների այդ զանգվածը, շատ կարեւոր մեր ժողովուրդների համար, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հասարակ մարդկանց, հայ ընտանիքների համար»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
«Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է, որպեսզի այն, ինչ մեզ միավորում է, այն, ինչ կենսական նշանակություն ունի՝ ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական, մշակութային, հոգեբանական, եւ, իհարկե, անվտանգության առումով, տարածաշրջանի կայունության, խաղաղ զարգացման հեռանկարի առումով, որպեսզի, այնուամենայնիվ, չկորչի դրսի ճնշամն տակ, այլ ելնի այն շահերից, որոնք համապատասխանում են տարածաշրջանում ապրող ժողովուրդների շահերին, մարդկանց, որոնք այստեղ պրում են, եւ ռուսաստանցիների շահերին, ներառյալ հայաստանցի ռուսաստանցիները, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ եւ արմատապես դեմ են դրան»,- ասել է նա։