Search
Close this search box.

«Ժողովուրդ». Այսօրվանից՝ միայն դեղատոմսով. Դեղատներն արդեն ստացել են այդ դեղերի ցանկը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով:

Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, և այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են:

Նաև տեղեկացանք, որ թեև վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է և իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաև փոխանցեցին, որ թերևս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները:

Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում` նույնը լինի նաև Հայաստանում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL