Search
Close this search box.

Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան

Երբ-որ ժամանակ եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ մենք հետո նորից հույս հայտնեցինք, որ մեզ կպաշտպանեն․ հետո մեզ նորից խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և «փրկեն» ՀՀ-ն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Որևիցե մեկը Ռուսաստանի դեմ կամ որևիցե մեկի դեմ որևիցե բան չի անում։ Ամեն ինչ այնքան պարզ է, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի։ Մենք ունեինք ընկեր, դաշնակից, որը մեզ պետք է պաշտպաներ։ Ավագ եղբայր, ինչպես իրենք սիրում են ասել, որը, որ երբ-որ ժամանակը եկավ պաշտպանելու մեզ՝ չպաշտպանեց։ Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ։

Մենք հետո էլի հույս հայտնեցինք, որ մեզ կպաշտպանի՝ մտածելով, որ գուցե պահ ա ստացվելա։ Հետո մեզ նորից խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան և «փրկեն» ՀՀ-ն: Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է»,– ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:

«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը ընդհանրապես կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգ կատարել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է, դրա համար պետք չի գալ, նայել»,– ասաց Սիմոնյանը:

Please enter a valid URL